12 / Նոյեմբեր / 2021 : 15-07
Կնոջ նկատմամբ բռնություն գործադրելով սեռական շահագործման են ենթարկել․ մանրամասներ
Կնոջ նկատմամբ բռնություն գործադրելով սեռական շահագործման ենթարկելու գործն ուղարկվել է դատարան, Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու հնարավորությունից մասամբ զրկված անձին, նախնական համաձայնությամբ, սեռական շահագործման ենթարկելու դեպքի հանգամանքները:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 36 և 44-ամյա կանայք Երևան քաղաքում զբաղվելով մարմնավաճառությամբ, ծանոթացել և ժամանակի ընթացքում մտերմացել են։ Վերջիններս տեղյակ լինելով նույն տարածքում մարմնավաճառությամբ զբաղվող կնոջ հոգեկան հիվանդության առկայության մասին, որոշել են օգտվել այդ հանգամանքից և շահագործել նրան:
Այսպես՝ 36-ամյա կինը վերջինիս բնակեցրել է իր բնակարանում և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով և դրանց գործադրման սպառնալիքներով 2021թ. մարտի 4-ից մինչև ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում հարկադրել է տարբեր, այդ թվում՝ իր կողմից առաջարկված անձանց հետ ունենալ սեռական հարաբերություն և ստացած գումարները տալ իրեն, իսկ 44-ամյա կինը տեղում վերահսկողություն է իրականացրել և մատուցած ծառայությունների արդյունքում ստացած գումարները վերցրել և փոխանցել է ընկերուհուն:
Միաժամանակ նրանցից մեկի ծանոթը, տեղյակ լինելով վերը նշվածի մասին և օժանդակելով հանցագործության կատարմանը, պարբերաբար տեղեկություններ է հայտնել հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու հնարավորությունից մասամբ զրկված կնոջ վերաբերյալ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երկու կանանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 1322-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, իսկ նրանց ծանոթին՝ 38-1322-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով: Կանանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ ծանոթի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դիտվել է
23680անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել
Երեկ որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ...
30 / Օգոստոս / 2021
Ստացանք Ադրբեջանի դեմ հայ ռազմագերու՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի դեմ կայացված հայ ռազմագերու մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի...
02 / Ապրիլ / 2020
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Երեւան-Սոչի չվերթից
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Ուրալյան ավիաուղիների ՝ Երեւան-Սոչի չվերթից: Չվերթի համարն է SVR2762: Տոմսերն արդեն վաճառվում են ավիաընկերության...
05 / Ապրիլ / 2020
Ֆլոյդ Մեյվեզերի դուստրը ձերբակալվել է դանակահարության համար
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի դուստր Այաննան ձերբակալվել է Հյուսթոնում դանակով հարձակման համար։
Միջադեպը տեղի է ունեցել աղջկա փեսացուի տանը,...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...
03 / Ապրիլ / 2020
Պարետի նոր որոշումը
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 6 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի գործունեությունը։
Պարետի որոշումը ներկայացնում ենք ստորև.
Վեց ժամով արգելել...
06 / Ապրիլ / 2020
Ոստիկանները փորձել են ստուգել փաստաթղթերը, փախել է. փոխոստիկանապետը՝ Հյուսիսային պողոտայի դեպքի...
Հյուսիսային պողոտայում քաղաքացու հետեւից վազող 2 ոստիկանները փորձել են նրա փաստաթղթերը ստուգել, այդ պահին նա փախել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։