Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Նոյեմբեր / 2021 : 12-22

Սպանություն Երևանում. Քանաքեռի սեփական տներից մեկում հայտնաբերվել է 54-ամյա տղամարդու դի

Սպանություն Երևանում. Քանաքեռի սեփական տներից մեկում հայտնաբերվել է 54-ամյա տղամարդու դի. ժամանել են Երևանի ոստիկանապետն ու քննչականի պետը, գրում է Shamshyan.com-ը։

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյան 3/3 հասցեում տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը՝ հյուրասենյակում՝ անկողնում հայտնաբերել են տղամարդու դի: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա դեմքին կան բռնության հետքեր:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 54-ամյա Տիգրան Կ.-ն էր:

Ավելին Shamshyan.com կայքում։
Դիտվել է 55850անգամ
Վերջին լուրեր