16 / Նոյեմբեր / 2021 : 11-55
Ռազմական դրության պայմաններում ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան այլ անձանց հետ հանցակցությամբ չարաշահումներ է կատարել. ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում
Ավարտվել է ռազմական դրության պայմաններում ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի կողմից այլ անձանց հետ հանցակցությամբ չարաշահումներ կատարելու դեպքերով հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը, Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ԱԱԾ-ից։
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով իրականացված համակողմանի քննության արդյունքում ձեռք է բերվել փոխկապակցված, հավաստի և բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող Հ.Դ-ն 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում դրսևորել է հակաիրավական վարքագիծ, որի շրջանակներում կատարել է 12 դրվագ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ:
Մասնավորապես.
Հ.Դ-ն մի շարք քաղաքացիներից պահանջել և ստացել է տարբեր, այդ թվում՝ խոշոր և առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 8 միլիոն ՀՀ դրամ կաշառքներ, չարաշահել է իշխանությունը և պաշտոնեական դիրքը՝ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող, ինչպես նաև զորահավաքի շրջանակներում զորակոչվող անձանց առաջնագիծ չտանելու, իրենց նախընտրած զորամասում ծառայության անցնելու, ծառայության վայրն ինքնակամ թողնելուն նպաստելու, ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակցին նախընտրած վայրում աշխատանքի տեղափոխելու և այլնի համար, որպիսի գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառել զինվորական ստորաբաժանումների առջև դրված խնդիրների կատարման բնականոն ընթացքին, խախտվել է ստորաբաժանումների մարտական հաշվարկը, խաթարվել է ռազմական դրության ժամանակ զորահավաքի կազմակերպման և զորահավաքային զինծառայողների համալրման բնականոն գործընթացը:
Զուգահեռաբար նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների անհրաժեշտ համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության՝ կոչումով գնդապետ պաշտոնյան, 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իր ծառայողական պարտականությունները կատարելու նպատակով գտնվելով Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, գաղտնի եղանակով հափշտակել է ռազմական դրության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված առանձնապես խոշոր չափերի՝ 3.680.000 ՀՀ դրամ արժողությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան:
Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով որպես մեղադրյալ են ներգրավվել ընդհանուր թվով 22 անձ, որոնցից 13-ի մասով քրեական գործը անջատվել է առանձին վարույթում և 2021 թվականի նոյեմբերի 12-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար, իսկ մնացած դրվագներով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դիտվել է
35605անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել
Երեկ որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ...
30 / Օգոստոս / 2021
Ստացանք Ադրբեջանի դեմ հայ ռազմագերու՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի դեմ կայացված հայ ռազմագերու մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի...
02 / Ապրիլ / 2020
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Երեւան-Սոչի չվերթից
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Ուրալյան ավիաուղիների ՝ Երեւան-Սոչի չվերթից: Չվերթի համարն է SVR2762: Տոմսերն արդեն վաճառվում են ավիաընկերության...
05 / Ապրիլ / 2020
Ֆլոյդ Մեյվեզերի դուստրը ձերբակալվել է դանակահարության համար
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի դուստր Այաննան ձերբակալվել է Հյուսթոնում դանակով հարձակման համար։
Միջադեպը տեղի է ունեցել աղջկա փեսացուի տանը,...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...
03 / Ապրիլ / 2020
Պարետի նոր որոշումը
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 6 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի գործունեությունը։
Պարետի որոշումը ներկայացնում ենք ստորև.
Վեց ժամով արգելել...
06 / Ապրիլ / 2020
Ոստիկանները փորձել են ստուգել փաստաթղթերը, փախել է. փոխոստիկանապետը՝ Հյուսիսային պողոտայի դեպքի...
Հյուսիսային պողոտայում քաղաքացու հետեւից վազող 2 ոստիկանները փորձել են նրա փաստաթղթերը ստուգել, այդ պահին նա փախել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։