16 / Նոյեմբեր / 2021 : 13-07

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Սերգեյ Կոպիրկինը անհրաժեշտ են համարել հայ- ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը շուտափույթ սկսելը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 16-ին հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

«Հանդիպման առանցքում եղել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը: Այս համատեքստում կողմերը շեշտել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը շուտափույթ սկսելու անհրաժեշտությունը»,- այս մասին նշված է ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Զրուցակիցները վերահաստատել են ավելի վաղ ձեռքբերված համաձայնության ամբողջական իրականացումն, այն է՝ ռազմագերիների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցին:
Դիտվել է 10193անգամ
Վերջին լուրեր