17 / Նոյեմբեր / 2021 : 17-02
                
                    
                        Ռազմագերիների թիվը մի քանի տասնյակի է հասնում․ ջանքեր են գործադրվում թիվը հստակեցնելու համար․ Սիրանուշ Սահակյան
 
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Ռազմագերիների թիվը մի քանի տասնյակի է հասնում․ ջանքեր են գործադրվում թիվը հստակեցնելու համար․ Սիրանուշ Սահակյան
Սյունիքում հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հետևանքով երեկ՝ նոյեմբերի 16-ին, գերեվարված անձանց լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք տարածվում են ադրբեջանցիների կողմից, ուսումնասիրվում են։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանը։ 
«Բնականաբար ուսումնասիրվում են նույնականացման նպատակով, նաև ավելի հանգամանալից փաստահավաքություն է իրականացվում գերեվարման հանգամանքների առնչությամբ։ Այս պահին գիտենք, որ ռազմագերիները բազմաթիվ են, այսինքն՝ նրանց թիվը մի քանի տասնյակի է հասնում։ Ռուսական կողմի ներգրավվածությամբ տեղի են ունենում քննարկումներ և նրանք ևս ջանքեր են գործադրում գերիների թիվը հստակեցնելու համար։ Կան անձինք, որոնց գերեվարումը արդեն իսկ հաստատված է և կան անձինք, որոնք անհետացել են։ Այժմ ճշտողական գործողություններ են տեղի ունենում, որոնց անպայման հաջորդելու և համակցվելու է իրավական գործընթացը»,- նշեց Սահակյանը՝ ընդգծելով, որ իրավական  գործընթացը կսկսվի փաստերը ստուգելուց հետո միայն։
Հնարավո՞ր է ռազմագերիների թիվը ավելին է, քան պաշտոնական աղբյուրներում է նշվում՝ հարցին ի պատասխան Սահակյանն ասաց․ «Որոշ ինֆորմացիա ճշգրտվում է, հնարավոր է՝ այդ թիվը մի փոքր մեծանա»,- ասաց իրավապաշտպանը։
Սահակյանի խոսքով՝ հասկանալի պատճառներով տեղեկատվությունը դեռ ամբողջովին չի հրապարակայնացվում, անվանականություն չի տրամադրվում․ «Միջադեպը ցավալի է։ Կարծում եմ՝ հատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, թե ինչ պայմաններում են գերեվարվել հայ զինծառայողները, դրանք պետք է քննության ինքնուրույն առարկա դառնան»,- եզրափակեց Սիրանուշ Սահակյանը։ 
Նշենք, որ, ըստ ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության, հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող, ևս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, որոնց ճակատագիրն այս պահին անհայտ է։ «Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ»,- տեղեկացրել էին ՊՆ-ից:
                    
                    
                    
                    
                    
                        
                            
                        
                        
                    
                
            
                    Դիտվել է
                    43038անգամ
                
                
                
                
            Դիտեք նաև
                                04 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել
Երեկ որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է  տարածել ՀՀ...
                            
                                30 / Օգոստոս / 2021
                                
                        
                    
                        
                            
                            Ստացանք Ադրբեջանի դեմ հայ ռազմագերու՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի դեմ կայացված հայ ռազմագերու մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի...
                            
                                02 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Երեւան-Սոչի չվերթից
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին  Ուրալյան ավիաուղիների ՝ Երեւան-Սոչի չվերթից: Չվերթի համարն է SVR2762: Տոմսերն արդեն վաճառվում են ավիաընկերության...
                            
                                05 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Ֆլոյդ Մեյվեզերի դուստրը ձերբակալվել է դանակահարության համար
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի դուստր Այաննան ձերբակալվել է Հյուսթոնում դանակով հարձակման համար։
Միջադեպը տեղի է ունեցել աղջկա փեսացուի տանը,...
                            
                                03 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով  Ճանապարհային դեպարտամենտ  պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
                            
                                03 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...
                            
                                03 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Պարետի նոր որոշումը
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 6 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի գործունեությունը։
Պարետի որոշումը ներկայացնում ենք ստորև.
 Վեց ժամով արգելել...
                            
                                06 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                Ոստիկանները փորձել են ստուգել փաստաթղթերը, փախել է. փոխոստիկանապետը՝ Հյուսիսային պողոտայի դեպքի...
Հյուսիսային պողոտայում քաղաքացու հետեւից վազող 2 ոստիկանները փորձել են նրա փաստաթղթերը ստուգել, այդ պահին նա փախել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։
                            

 
                 
                 
                 
                 
                 
                 
                
 
            