22 / Նոյեմբեր / 2021 : 14-58
ՌԴ-ն Հայաստանում սկսեց «մաքրել դաշտը»
Հայաստանի դեմ Կրեմլի ծրագրերի մշակումներին մասնակից փորձագետների եւ քարոզչության այս օրերի թիրախը Հայաստանին պարտադրվող պայմանագրերի առիթով ստեղծված իրավիճակն է՝ ՌԴ քաղաքականությունը եւ պատասխանատվությունը «մաքրելու» եւ իրադարձությունների տրամաբանությունը կեղծելու նպատակով։ Նոյեմբերի 16-ի հարձակումը, Փաշինյանի համաձայնությունը սահմանազատմանը եւ դրան հետեւած Պուտինի արձագանքը, երբ նա մերժեց ՌԴ դաշնակցային պարտավորությունների կատարումը եւ առաջին պլան մղեց ռուսական «խաղաղարարությունը» միջանցքների ու սահմանազատման պարտադրման հարցում, վկայում են, որ Հայաստանի դեմ նոր խոշոր սադրանք է պատրաստվում։Կրեմլի քարոզչական այս նոր գրոհին անմիջապես միացվեցին հայ հանրությանն արդեն քաջածանոթ տեղական քաղաքական-մեդիա-քաղաքագիտական ռուսանպաստ շրջանակները։ Քարոզչական համապատասխան թեզերն ու սպառնալիքները մատնում են դրանց մեկ կենտրոնից կառավարման հանգամանքը։ Այս քարոզչությունը հատկապես սրվեց Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունից հետո։ Սահմանին թշնամու կուտակումներից սկսած մինչեւ ԱՄՆ դեսպանատան վերաբերյալ նենգափոխված տեղեկատվություն եւ ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն՝ ահա բովանդակային մոտավոր շրջանակը։
Ավելին, նկատելի է, որ Մոսկվայից Հայաստանում ավանդական շրջանակներից բացի գործի են դրվում ՌԴ դեսպան Կոպիրկինի նշած՝ «Հայաստանում ռուսական ներկայության» նոր էշելոնները։ Դա մատնում է Հայաստանի դեմ Մոսկվայի ծրագրերի ոչ միայն նախկին եւ ընթացիկ, այլեւ ապագայի արհավիրքները։ Մոսկվան «մաքրում» է դաշտը նոր սադրանքների համար։
Ավելի պարզ ասած՝ շանտաժով եւ սպառնալիքներով պատրաստվում է «ռուսական ծիրում սահմանազատման» եւ ապագա գործողությունների համար արդարացման ֆոնը։
Այս ամենին կամա թե ակամա մասնակից հայաստանյան շրջանակները պետք է հիշեն երկու հանգամանք՝ Մոսկվայից անխուսափելի դաժան սլիվը եւ ուղիղ պատասխանատվությունը ապագա արհավիրքների համար։
Նյութի աղբյուր՝www.lragir.am
Դիտվել է
85872անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...