23 / Նոյեմբեր / 2021 : 15-13

Սպասվում է ձյուն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են.

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 24-ին ուշ երեկոյան, 25-26-ին սպասվում է անձրև:


Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 9-11 աստիճանով:

Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերի 24-ի ուշ երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 25-26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ:
Քամին՝ հարավ-արևելյան 2-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 9-11 աստիճանով:

Դիտվել է 128930անգամ
Վերջին լուրեր