23 / Նոյեմբեր / 2021 : 17-30

Հայտնի է Պուտին - Փաշինյան - Ալիև հանդիպման օրը

Պուտին - Փաշինյան - Ալիև եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 26-ին Սոչիում:


Նախատեսվում է դիտարկել երեք երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը։


Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը։


Կրեմլի պաշտոնական հաղորդագրություն
Դիտվել է 30544անգամ
Վերջին լուրեր