24 / Նոյեմբեր / 2021 : 12-07

Փաշինյանի 9-րդ ասուլիսը. վարչապետը հակառեկորդ սահմանեց

Երեկ տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը, որի ընթացքում երկրի ղեկավարը պատասխանեց ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հարցերին։


Սա Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում թվով 9-րդ ասուլիսն էր։ Վերջին մեծ ասուլիսը տեղի էր ունեցել 2020 թվականի մայիսի 16-ին։ Այն տևել էր 5 ժամ 13 րոպե, սակայն ռեկորդը վարչապետը սահմանել էր իր 7-րդ ասուլիսում՝ 5 ժամ 30 րոպե։
Այս ասուլիսը նշանակվեց հակառեկորդով՝ 2 ժամ 15 րոպե, և վարչապետը, սովորության համաձայն՝ չներկայացրեց ավանդական 100 փաստերը։ Ասուլիսը վարում էր հանրային հեռուստաընկերության մեկնաբան Տաթևիկ Դանիելյանը, ով հնչեցնում էր լրատվամիջոցների և ՀԿ-ների հարցերն, իսկ հեռարձակումն իրականացնում էր Հ1-ը։ Նախկինում ասուլիսները վարում էր վարչապետի մամուլի խոսնակը, բայց վերջերս Մանե Գևորգյանի՝ աշխատանքից դուրս գալուց հետո, այդ պաշտոնը թափուր է մնացել։
Հատկանշական է, որ վարչապետի էջում ուղիղ հեռարձակման մեկնաբանությունների դաշտը փակ է եղել, և բոլոր օգտատերերը չէ, ում հասանելիություն է տրվել մեկնաբանություն գրելու. եղել են հիմնականում Փաշինյանին գովաբանող և աջակցող մեկնաբանություններ։ Կարծիք է ձևավորվել նաև, որ ասուլիսը նախապես ձայնագրված է եղել։ Որոշ լրատվամիջոցներ էլ այսօր հայտարարում են, որ իրենց ուղղած հարցերը չեն հնչեցվել։

Ի տարբերություն նախորդ ասուլիսների, որոնք տեղի էին ունենում ՀՀ տարբեր քաղաքներում, մշակութային վայրերում` Կապան, Վանաձոր, Տաթևի վանական համալիր, Մատենադարան, Ազգային պատկերասրահ, վերջին երկու ասուլիսները տեղի ունեցան առցանց: Լրատվամիջոցների կողմից հարցերն ուղարկվել էին նախապես:
Նյութի աղբյուր՝ https://armdaily.am/
Դիտվել է 39165անգամ
Վերջին լուրեր