25 / Նոյեմբեր / 2021 : 10-41

Վաղը կարող է լինել հայոց պատմության ամենածանր, վճռող օրերից մեկը. Սոֆյա Հովսեփյան


Սոֆյա Հովսեփյանն իր էջում գրել է.


Վաղն արդեն 26.11.2021թ է։


Շատերի համար ոչինչ չասող հերթական օր է, բայց ինձ համար կարող է լինել հայոց պատմության ամենածանր օրերը վճռող օրերից հերթականը։


Երկրի վարչապետը հանդիպում է, իր համար ընդունելի փաստաթղթի շուրջ համաձայնության գալու։ Փաստաթուղթ, որը կդառնա Տավուշի, Արարատի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի ,ինչպես նաև Արցախի պատմության մահախոսական։


Նստեք ու կեղծ լուրեր տարածեք, նստեք ու այլոց քայլերը սևացրեք, բայց ես նստել չեմ կարող, քանի որ ես չեմ ուզում վաղը ամաչել ձեր երեխաների աչքերի մեջ նայելուց։ Ես ապրելու եմ այս երկրում, որն իմ հայրենիքն է, ես միշտ այցելելու եմ Եռաբլուր ու խունկ ծխեցնեմ այնտեղ, ես թույլ չեմ տա Թուրքին, որը քայլում է մեր զոհերի արյան վրա, հիմա էլ քայլի ու անագի նրանց շիրիմները ։


Ասում եք ի՞նչ անենք։ Ես էլ էի նույն հարցը տալիս ինձ, գտա մի պատասխան և գործում եմ, գուցե սխալ է, բայց փորձում եմ չլինել հարմարվող, գուցե ավելի ճիշտ քայլ կա, ապա պատրաստ եմ լսել, իմանալ և գործել։ Եթե ավելի լավ տարբերակ չունեք, ապա միացեք և պայքարեք և ոչ թե սևացրեք կեղծ պիտակներով։


Ինչու՞ չեմ միանում այս կամ այն ուժին, որովհետև ես երբեք որևէ երկրի դրոշ չեմ ծածանելու. ունեմ մեկ դրոշ և դա եռագույնն է ։


Ինչո՞ւ չեմ գնում սահման, իսկ կա որևէ մեկը այդ ասողներից, ով իմ չափ սահմանում է լինում և սահմանապահի կողքին։


Ինչո՞ւ չեմ գնում Արցախ, իսկ կա որևէ մեկը, ով իմ չափ Արցախում է լինում կամ արցախցու կողքին։
Երբ այս հարցերի պատասխանը տաք, հարգելի նստածներ, գուցե միասին էլ գնանք, թե Հրապարակ, թե սահման և թե Արցախ...


Բարի լույս ...




Դիտվել է 23115անգամ
Վերջին լուրեր