25 / Նոյեմբեր / 2021 : 11-49

Ովքեր են Հայաստանի ամենահարուստ պաշտոնյաները

Անցնող 2021 թվականը բավական ծանր տարի էր հայրենի պաշտոնյաների համար, նրանցից շատերը բողոքում էին, որ զրկվել են պարգևավճարներից և, ընդհանրապես, կատարած աշխատանքը չի համապատասխանում վարձատրության չափին: Սակայն, դա չի խանգարում, որպեսզի հայրենի պաշտոնյաները հարստանան և թարմացնեն Նոր Հայաստանի ռեկորդները:

Lurer. com-ը ներկայացնում է ՔՊ-ական ամենահարուստ պաշտոնյաների թոփ 10-յակը:

ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարագրել է 8,000,000.00 ԱՄՆ դոլար, 694,000.00 կանխիկ ԱՄՆ դոլար, 4,660,000.00 և 4,835,000.00 կանխիկ ՀՀ դրամ:

ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարագրել է 30,000.00 և 11,999.00 ԱՄՆ դոլար, 9,797,090.00 և 2,000,000.00 ՀՀ դրամ:

ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը հայտարարագրել է 20,804.00 և 10,360.48 եվրո, 12,843,129.00 ՀՀ դրամ, 12,177.59 ԱՄՆ դոլար:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի բանկային հաշվի մնացորդները կազմում են 7,746,577.00 ՀՀ դրամ, 5,819.00 ԱՄՆ դոլար, 1,763,044.00 չեխական կրոնա: Կանխիկ դրամը՝ 3,000,000.00 ՀՀ դրամ, 205,000.00 ԱՄՆ դոլար, 9,000.00 եվրո, 74,000.00 չեխական կրոնա:

ՀԾԿՀ պետ Գարեգին Բաղրամյանը հայտարարագրել է 500,000.00 դրամի փոխառություն, 31,500.00 ԱՄՆ դոլար, 7,800,000.00 ՀՀ դրամ: Ընդհանուր՝ 12,831,285.90 ՀՀ դրամ:

ՏՄՊՊՀ պետ Գեղամ Գևորգյանը հայտարարագրել է 10,500,000.00 ՀՀ դրամ, 6,500.00 ԱՄՆ դոլար: Ընդհանուր՝ 15,827,689.00 ՀՀ դրամ:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարագրել է 1,500,000.00 ԱՄՆ դոլարի բաժնային արժեթղթեր և 35,000,000.00 ՀՀ դրամի եկամուտ:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Նարեկ Համբարձումյանը հայտարարագրել է 37,123.00 ԱՄՆ դոլարի ստացած և հանձնած փոխառություն, 7,364.00 ԱՄՆ դոլար, 450,000.00 ՀՀ դրամ: Կանխիկ դրամը կազմել՝ 15,000,000.00 ՀՀ դրամ և 15,000.00 դոլար:

ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը հայտարարագրել է 14,668,256.00 ՀՀ դրամի եկամուտ, կանխիկ՝ 17,000.00 ԱՄՆ դոլար և 9,800,000.00 ՀՀ դրամ: Բանկային հաշվի մնացորդը կազմել է 1,150,473.00 ՀՀ դրամ:

ՊԵԿ նախագահի մյուս տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը որպես բանկային հաշվի մնացորդ հայտարարագրել է 804,137.34 ՀՀ դրամ, 18,709.96 ԱՄՆ դոլար: Եկամուտը կազմել է 13,158,000.00, 33,500,000.00 և 17,000,000.00 ՀՀ դրամ:
Դիտվել է 31287անգամ
Վերջին լուրեր