26 / Նոյեմբեր / 2021 : 12-55

Ապարանում, Արթիկում, Աշոցքում թույլ ձյուն է տեղում. Գարգառ կոչվող ճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։10-ի դրությամբ, Ապարանի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։


Ստեփանավանի տարածաշրջանի Գարգառ կոչվող ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Դիտվել է 17024անգամ
Վերջին լուրեր