Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 706-ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման.
1) N 1 հավելվածի 6-րդ կետում «357» թիվը փոխարինել «351» թվով.
2) N 4 հավելվածի 4-րդ կետում՝ «գիտության կոմիտե» տողում, «29» թիվը փոխարինել «39» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի մարտի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա»,-ասված է որոշման մեջ: