Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Նոյեմբեր / 2021 : 15-46

Երևանում սեփական տան դարպասի մոտ աթոռին նստած հայտնաբերվել է 81-ամյա տղամարդու դի՝ գլխի մասում հրազենային վնասվածքով

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Բագրատունյաց փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկը, որտեղ բակում հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի մասում հրազենային վնասվածքով: Գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական խումբը:

Ոստիկաններն ու քննիչները նշված տան դարպասի մոտ աթոռին նստած հայտնաբերել են նույն տան բնակիչ, 81-ամյա Բագրատ Ս.-ի դին:

Նրա ձեռքին եղել է որսորդական հրացան, որով էլ, ըստ նախնական տեղեկությունների, նա ինքնասպան է եղել, կրակելով իր գլխին: Աջ ձեռքում էլ հայտնաբերվել է երկար փայտ, որով, հավանաբար, նա սեղմել է հրացանի ձգանը:

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Դիտվել է 99938անգամ
Վերջին լուրեր