Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Նոյեմբեր / 2021 : 18-16

Դիրքից փախուստ կատարած զինծառայող է կալանավորվել․ Աբրահամյան

Գլխավոր դատախազի խորհրադական Գոռ Աբրահամյանը գրել է.
«Հավելումն նախօրեին ՀՀ դատախազության կողմից հրապարակված հաղորդագրության՝ անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, տեղեկացնեմ, որ 2021թ. նոյեմբերի 16-ին ՀՀ ԶՈՒ մարտական դիրքի կորստի և զինծառայողների գերեվարման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ է ներգրավվել նաև մեկ շարքային զինծառայող, ով դեպքի պահին նշանակված է եղել իրականացնելու հենակետի դիտորդի պարտականությունները, ում անգործության, պարտականությունները (այդ թվում նաև զենք գործադրելով պաշտպանել մարտական դիրքը) չկատարելու արդյունքում թշնամական ուժերն անարգել մոտեցել և մտել են ՀՀ ԶՈւ մարտական հենակետ և որը եղել է դիրքից փախուստ կատարած զինծառայողների թվում:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան միջնորդություն էր ներկայացվել նաև վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար, որը երեկ ուշ երեկոյան ևս բավարարվել է:

Հ.Գ. Ավելլի ուշ տեսա, որ ՀՀ քննչական կոմիտեն այս մասին հաղորդագրությամբ տեղեկացրել է»:
Դիտվել է 36001անգամ
Վերջին լուրեր