27 / Նոյեմբեր / 2021 : 10-14

Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածը դժվարանցանելի է

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ախուրյան, Լանջիկ գյուղերում մառախուղ է։

Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածը (Վերին Խոտանան գյուղի հատվածը) դժվարանցանելի է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Դիտվել է 6600անգամ
Վերջին լուրեր