Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Նոյեմբեր / 2021 : 11-14

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին հայտնաբերվել է. նրան բերման են ենթարկել ոստիկանություն

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիքի դեպքի առթիվ քննվող քրեական գործով ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար մեղադրվող Սպարտակ Ղուկասյանը, ում նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2021թ. սեպտեմբերի 17֊ից, հայտնաբերվել է և բերման ենթարկվել ոստիկանություն»։


Հիշեցնենք` ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիքի դեպքի առթիվ քննվող քրեական գործով 2021թ. օգոստոսի 18-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել ու միջնորդություն ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Կալանավորման որոշումից անմիջապես հետո Սպարտակ Ղուկասյանը դիմել էր փախուստի. սեպտեմբերի 17-ին ոստիկանությունը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել։
Դիտվել է 18722անգամ
Վերջին լուրեր