Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Նոյեմբեր / 2021 : 11-27

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել էր կաշառել պարեկներին

Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները նոյեմբերի 26-ին, ժամը 12.40-ին, Սեբաստիայի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում, դիմապակին թաղանթապատված լինելու և ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար, «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդի նկատմամբ ցանկացել են կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ ոստիկանությունից։

Վարորդը վարչական արձանագրություն չկազմելու նպատակով փորձել է կաշառել պարեկներին, ինչի համար բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստվում են նյութեր:
Դիտվել է 10843անգամ
Վերջին լուրեր