29 / Նոյեմբեր / 2021 : 09-39

Այսօր կարող եմ ասել, որ Զանգեզուրի միջանցքն արդեն իրականություն է. Ալիև


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 15-րդ գագաթնաժողովում, անդրադարձել է Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներին, ինչպես նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», հայտնում է haqqin.az-ը:

«Այսօր կարող եմ ասել, որ Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում։ Այս նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների կարևոր մասը։ Վստահ եմ, որ ՏՀԿ անդամ երկրները կօգտվեն այս միջանցքից»,-ասել է նա։

Մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովում, ասել է, որ Ադրբեջանի ձեռնարկած քայլերը նպաստում են տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը:
Նրա խոսքով՝ Թուրքիան կշարունակի մնալ Ադրբեջանի կողքին:

«Այս առումով շատ կարևոր է, որ Տնտեսական համագործակցության կազմակերպությունը լինի Ադրբեջանի կողքին»,- ասել է Էրդողանը։
Դիտվել է 94075անգամ
Վերջին լուրեր