29 / Նոյեմբեր / 2021 : 10-34

Ինչ են պայմանավորվել Սոչիում

Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումից հետո հնչեցին գնահատականներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ «սահմանազատման» տակ Ռուսաստանը կընդլայնի իր ռազմական ներկայությունը Հայաստանում։

Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին նշել է, որ սահմանազատման և սահմանագծման մեխանիզմների ստեղծումը «կպահանջի սահմանային շրջաններում անվտանգության ուժեղացում»: Նա չի մանրամասնել, թե ինչ է նշանակում «անվտանգության ուժեղացում»:

Անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կողմերը պայմանավորվել են «ստեղծել համապատասխան պայմաններ, անվտանգության և կայունության մեխանիզմներ»։ Սակայն Փաշինյանը նույնպես չի մանրամասնել։

Եզրափակիչ հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը պայմանավորվել են «ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Դիտվել է 28673անգամ
Վերջին լուրեր