30 / Ապրիլ / 2020 : 18-09

Արտերկրից տեղափոխված դիակները կընդունի նաև «Արմենիա» ԲԿ–ի դիահերձարանը. Պարետի որոշումը

Արտակարգ դրության ժամանակահատվածում մահացած անձանց դիակները արտերկրից Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու և հարազատներին հանձնելու կարգում, պարետի՝ ապրիլի 29–ի որոշմամբ, փոփոխություն է տեղի ունեցել։

Մասնավորապես, նախկին կարգի համաձայն՝ Հայաստան տեղափոխելուց հետո փակ դագաղը տեղափոխվում էր Երևանի Բագրատունյաց 1 հասցեում գտնվող դիահերձարան, որտեղից էլ փակ վիճակում հանձնում էին դիակը ստացող անձին:

Նոր կարգով, ևս մեկ դիահերձարանի թույլատրվում է  մասնակցել  այս գործընթացին։

«Պարետի՝ 2020 թվականի ապրիլի 17-ի «Արտակարգ դրության ժամանակահատվածում մահացած անձանց դիակների տեղափոխման և հուղարկավորման վերաբերյալ» N 43 որոշման հավելվածի 4-րդ կետում «Երևան քաղաքի Բագրատունյաց 1 հասցեում գտնվող» բառերից հետո լրացնել «կամ Երևան քաղաքի Մարգարյան 6 հասցեում գտնվող «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի» բառերով»,– ասվում  է որոշման մեջ։

Դիտվել է 34634անգամ
Վերջին լուրեր