Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Նոյեմբեր / 2021 : 14-59

Ադրբեջանցիները պետք է դուրս գան ՀՀ տարածքից, ինչքան շուտ, այդքան լավ. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանում խուսափեց պատասխանել լրագրողների հարցին՝ ադրբեջանական զինուժը լքե՞լ է Իշխանասարի տարածքը, թե՞ ոչ։

Նա նշեց, որ այդ հարցը ճիշտ կլիներ ուղղել Պաշտպանության փոխնախարարին, որը նույնպես խորհրդարանում էր։ Տեղեկանալով, որ Արման Սարգսյանը չի պատասխանել վերը նշված հարցին, Քոչարյանն ասաց․ «Թույլ կտա՞ք՝ միառժամանակ էլ ես խուսափեմ, որովհետև կան բաներ, որ արժի մեկ-մեկ խուսափել էլ», - ասաց նա։


Այնուամենայնիվ, Քոչարյանը նշեց, որ ադրբեջանցիները պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից. «Ես գիտեմ, որ ադրբեջանցիները մեր ինքնիշխան տարածքից պետք է դուրս գան՝ շուտ, թե ուշ։ Ինչքան շուտ, այնքան լավ», - ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Իշխանասարի մասին ճիշտ կլինի չխոսել, այլ «թողնել, որ զինվորականությունը կառավարի ստեղծված իրավիճակը»։

«Հայաստանի ինքնիշխան տարածքում օտար զինված ուժեր չեն կարող լինել», - ասաց նա։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Սոչիի հանդիպման արդյունքն է, Քոչարյանն արձագանքեց. «Սոչին տվել է դրական ընկալում, ես չեմ կարող ասել, թե այդ դրական ընկալումը հակառակորդն ինչպես է իրականություն դարձնելու եւ ինչ տեմպերով»:

Դիտվել է 9672անգամ
Վերջին լուրեր