01 / Դեկտեմբեր / 2021 : 10-25
Վրաստանի ցամաքային սահմաններն հատելու կանոնները
Կորոնավարակի պատճառով Վրաստանի ցամաքային սահմանները հատելու և այլ երկրներ գնալու համար գործում է որոշակի կանոնակարգ։ Քաղաքացիները սահմանային անցակետը հատելու և այլ երկիր մուտք գործելու համար պետք է բավարարեն տվյալ երկրի պայմանները։ Ըստ այդմ Ձեզ ենք ներկայացնում՝ Հայաստան, Թուրքիա և Ռուսաստան մուտքի կանոնները։ Jnews-ը ներկայացրել է ներկայացրել է Հայաստան, Ռուսաստան մուտքի կանոնները։
Վրաստանի քաղաքացին, ով անցել է կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրս, կարող է Հայաստանի Հանրապետություն մեկնել ցանկացած նպատակով՝ ինչպես օդային, այնպես էլ ցամաքային ճանապահով։ Ցանկացած պատվաստանյութ թույլատրվում է։
Իսկ այն անձիք, ովքեր պատվաստված չեն, ապա անպայման սահմանը հատելիս պետք է ունենան մեկնելուց առաջ վերջին 72 ժամվա ընթացքում անցկացված PCR թեստի բացասական արդյունքը հաստատող փաստաթուղթ։ PCR թեստի վկայականը չի պահանջվում մինչև 7 (6 տարի, 11 ամիս և 29 օր) տարեկան անչափահասների համար:
PCR թեստի բացակայության դեպքում քաղաքացին հնարավորություն ունի իր հաշվին թեստավորում անցկացնել ՀՀ թե՛ ցամաքային, թե՛ օդային սահմանային անցակետերում։ Քաղաքացիները կարող են հատել ինչպես Նինոծմինդա-Բավրա, այնպես էլ Սադախլո-Բագրատաշենի անցակետերը։ Անցակետերը աշխատում են առավոտյան ժամը 10։00-ից մինչև կեսգիշեր՝ ժամը 24։00-ը։
Համավարակի ժամանակ Վրաստանի քաղաքացիների՝ Թուրքիայի Հանրապետություն մուտքի պայմաններն են՝
Վրաստանի քաղաքացին ցանկացած նպատակով կարող է մեկնել Թուրքիայի Հանրապետություն։
Սահմանը հատելիս պարտադիր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերից մեկը`
Covid-պատվաստման ամբողջական կուրսը հաստատող փաստաթուղթ (պատվաստանյութի վերջին դեղաչափից 14 օր հետո)Վերջին 6 ամիսների ընթացքում COVID-19 վարակը հաստատող փաստաթուղթ (6 ամիսը հաշվվում է առաջին դրական PCR թեստի օրվանից 28 օր հետո) ևՄեկնումից առաջ վերջին 48 ժամվա ընթացքում կատարված արագ թեստավորման կամ 72 ժամվա ընթացքում կատարված PCR թեստավորման բացասական արդյունքը հաստատող փաստաթուղթ (պարտադիր է 6 տարեկանից):
Քաղաքացիները կարող են գնալ Թուրքիա ցամաքային անցակետի Սարփիի սահմանով, առավոտյան ժամը 10։00-ից մինչև կեսգիշեր՝ ժամը 24։00-ը։
Ռուսաստանի դաշնություն մուտք գործելու համար գործում են հետևյալ պայմանները՝
Կովիդից պատվաստված անձանց Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելիս այլ փաստաթղթեր պետք չեն, բավարար է covid-անձնագիրը:
Մնացած քաղաքացիների համար Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացողները սահմանը հատելիս պետք է ներկայացնեն PCR թեստի բացասական արդյունքը հաստատող փաստաթուղթ։ Թեստի արդյունքների ներկայացումը պարտադիր է 8 տարեկանից։
Ստեփանծմինդա-Լարս սահմանը աշխատում է առավոտյան ժամը 10։00-ից մինչև կեսգիշեր՝ ժամը 24։00-ը։
Սույն Կանոնակարգը չի տարածվում տարանցիկ ուղևորների և անձնակազմի անդամների վրա:
Հատկանշական է, որ ճանապարհորդության կանոններում կարող են փոփոխություններ մտցվել համաճարակի իրավիճակից ելնելով։ Այլ մանրամասների կարող եք տեղեկանալ հետևյալ կայքերում․
Դիտվել է
15852անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել
Երեկ որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ...
30 / Օգոստոս / 2021
Ստացանք Ադրբեջանի դեմ հայ ռազմագերու՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի դեմ կայացված հայ ռազմագերու մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի...
02 / Ապրիլ / 2020
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Երեւան-Սոչի չվերթից
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Ուրալյան ավիաուղիների ՝ Երեւան-Սոչի չվերթից: Չվերթի համարն է SVR2762: Տոմսերն արդեն վաճառվում են ավիաընկերության...
05 / Ապրիլ / 2020
Ֆլոյդ Մեյվեզերի դուստրը ձերբակալվել է դանակահարության համար
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի դուստր Այաննան ձերբակալվել է Հյուսթոնում դանակով հարձակման համար։
Միջադեպը տեղի է ունեցել աղջկա փեսացուի տանը,...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...
03 / Ապրիլ / 2020
Պարետի նոր որոշումը
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 6 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի գործունեությունը։
Պարետի որոշումը ներկայացնում ենք ստորև.
Վեց ժամով արգելել...
06 / Ապրիլ / 2020
Ոստիկանները փորձել են ստուգել փաստաթղթերը, փախել է. փոխոստիկանապետը՝ Հյուսիսային պողոտայի դեպքի...
Հյուսիսային պողոտայում քաղաքացու հետեւից վազող 2 ոստիկանները փորձել են նրա փաստաթղթերը ստուգել, այդ պահին նա փախել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։