01 / Դեկտեմբեր / 2021 : 14-15

Շիրակի մարզում, Ստեփանավանում և Տաշիրում (մառախուղ) ձյուն է տեղում, կան փակ ավտոճանապարհներ

Yelaket.am-ը Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացավ, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։

Շիրակի մարզում, Լոռու մարզի Ստեփանավան և Տաշիր (մառախուղ) քաղաքներում տեղում է ձյուն։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Դիտվել է 14175անգամ
Վերջին լուրեր