Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Դեկտեմբեր / 2021 : 09-41

Մեքենաների համարանիշեր էր գողացել. «Տելեգրամի» միջոցով կապ հաստատելով մեքենայատերերի հետ (տեսանյութ)

Մեքենաների համարանիշեր էր գողացել ու բռնվել. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը, Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ Ոստիկանությունից։

Ոստիկանության Վաղարշպատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Էջմիածնի Պուշկինի փողոցի մի բնակիչ մեքենաների համարանիշեր է գողանում։ Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո դեկտեմբերի 1-ին կասկածվողը Էջմիածնի Վազգեն Առաջինի փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին գողացված համարանիշեր։

Պարզվել է, որ նա պարբերաբար համարանիշեր է գողացել և «Տելեգրամի» միջոցով կապ հաստատելով մեքենայատերերի հետ՝ դրանք վերադարձնելու դիմաց փող է պահանջել:

Երիտասարդը ներկայացվել է Արմավիրի քննչական վարչություն։


Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Իսկ մեր քաղաքացներին, նման հանցամիտների ծուղակը չընկնելու համար, հիշեցնում ենք, որ 2021 թ. հուլիսի 15-ի կառավարության որոշմամբ թույլատրվում է կորցրած կամ հափշտակված համարանիշերի փոխարեն տրամադրել կրկնօրինակը, ինչից հետևում է, որ մեքնենաների տերերը նշված հանցավոր ոտնձգություններից այսուհետ պաշտպանված են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութ։
Դիտվել է 8850անգամ
Վերջին լուրեր