04 / Դեկտեմբեր / 2021 : 12-58

Հայտնի է` ով կփոխարինի ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։
Տեղեկությունը հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Facebook-ի էջը։
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հերթական նիստի ընթացքում, որոշում է կայացվել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2022 թվականի փետրվարի 23-ին։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ Թաթոյանի պաշտոնավարման ավարտից հետո «Քաղաքացիական պայմանագիրը» կներկայացնի ՄԻՊ գրասենյակի ղեկավարի իր թեկնածուին:

Քրիստինե Գրիգորյանն այժմ զբաղեցնում է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ Ծնվել է 1981թվականի օգոստոսի 27–ին Սևան քաղաքում։ Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և արաբերեն լեզուներին: Անկուսակցական է։ Ամուսնացած չէ:
Դիտվել է 17581անգամ
Վերջին լուրեր