Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Դեկտեմբեր / 2021 : 13-50

Դատախազությունը դիմել է դատարան՝ Վլադիմիր Գասպարյանի ու նրա ընտանիքի գույքի բռնագանձման հայցով

Գլխավոր դատախազությունը դեկտեմբերի 2-ին դիմել է դատարան՝ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ու նրա ընտանիքի անդամների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Այդ մասին գրում է 1lurer.am-ը՝ օգտագործելով «Դատալեքս» տեղեկատվական հարթակում հրապարակված տեղեկատվությունը։

Այս գործով անցնում են Վլադիմիր Գասպարյանը, նրա կինը՝ Սուսաննա Գասպարյանը, մայրը՝ Անժելա Գասպարյանը, որդին ու դուստրը՝ Անգելինա և Վլադիմիր Գասպարյանները, զոքանչը՝ Հեղուշ Գալստյանը։

Հայցադիմումը նախ ներկայացվել է նոյեմբերի 19-ին, ապա թերությունների պատճառով վերադարձվել, իսկ դեկտեմբերի 2-ին նորից ներկայացվել դատարան։ Հայցվորը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության դատախազ Տիգրան Դավթյանն է։ Հունիսին դատախազությունը Գասպարյանի ու նրա ընտանիքի գույքերի հետ կապված ուսումնասիրություն էր իրականացրել, ապա վերջիններիս հրավիրել՝ բացատրություններ ներկայացնելու։ Հուլիսի 1-ին հայտնի դարձավ, որ Գասպարյանին պատկանող գույքի վրա կալանք է դրվել։

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ 1lurer սկզբնաղբյուրում։
Դիտվել է 13729անգամ
Վերջին լուրեր