07 / Դեկտեմբեր / 2021 : 12-17

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Նանսենի նրբանցքում

Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2021 թ. դեկտեմբերի 8-ից Երևան քաղաքի Նանսենի նրբանցքում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Նանսենի նրբանցքի Սաֆարյան և Նանսենի փողոցների հատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Սաֆարյան փողոցից դեպի Նանսենի փողոց ուղղությամբ:

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Դիտվել է 6109անգամ
Վերջին լուրեր