07 / Դեկտեմբեր / 2021 : 13-21
Տիկին Մանուկյանը դատարանում ստիպված կլինի իր ասածները ապացուցել, հակառակ պարագայում կվճարի գումար․ Ալեն Սիմոնյան
ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ընդդիմադիր պատգամավորներին կոչ արեց մնալ կառուցողական դաշտում՝ նշելով, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը դատարանում ստիպված կլինի ապացուցել իր հասցեին հնչեցված մեղադրանքները: Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ նիստում իր ելույթում:
«Դահլիճից դուրս աշխատասենյակում անընդհատ լսում եմ, որ իմ անունն են տալիս: Ասացի՝ գամ, ոչ մի բան բաց չթողնեմ, մեր գործընկերներին ողջունեմ, որոշակի հարցերի հետ կապված լուսաբանեմ»,-ասաց Սիմոնյանը:
Նա նկատեց, որ ժողովուրդը հոգնել է կենցաղային և ոչ քաղաքական ելույթներից, հոգնել է, որ պատգամավորները ԱԺ-ում տարբեր ձևերով բզկտում են միմյանց: Նրա խոսքով՝ մարդիկ օրենսդրական նախաձեռնություններ են ցանկանում տեսնել:
Անդրադառնալով ընդդիմադիր Արեգնազ Մանուկյանի՝ իր հասցեին հնչեցված մեղադրանքներին՝ Սիմոնյանը հիշեցրեց, որ ինքը բոլոր բարձրացրած հարցերին վաղուց պատասխանել է: «Երկրորդը՝ տիկին Մանուկյանը դատարանում ստիպված կլինի իր ասածները ապացուցել, հակառակ պարագայում կվճարի գումար և այստեղից կհերքի իր ասածներն իմ անձի վերաբերյալ, քանի որ դրանք կատարյալ սուտ եմ: Ես կրկին կոչ եմ անում մնալ կառուցողական դաշտում, հակառակ պարագայում հերթով, անուն առ անուն, նախադասություն առ նախադասություն կասեմ այն ամենը, ինչը, թերևս, բոլորը գիտեն մեր գլխավոր հերոսների, մեր ընդդիմադիր գործընկերների, մեր քաղաքական գործիչների, նախկին նախագահի պաշտոնը զբաղեցնողների և նրանց շրջապատի մասին: Մի ստիպեք մտնել այդ դաշտ, այդ դաշտում դուք մշտապես, մոտակա 50 տարին պարտված եք լինելու»,-ասաց ԱԺ նախագահը:
Արեգնազ Մանուկյանն ավելի վաղ իր ելույթում նիշել էր, որ մի ժամանակ ներկայում գործող իշխանությունը, այդ թվում Ալեն Սիմոնյանը խոսել են պաշտոնյաների բարեկամների հաջողված բիզնեսների մասին՝ նկատելով, որ նրանք պետական միջոցներ են յուրացնում, պետական տենդերներ են հաղթում, թալանում: «2018-ի իշխանափոխությունից անցել է 3 տարի, և ձեր ասածները հաստատող որևէ կոռուպցիոն դեպք չեք բացահայտել: Դա նշանակում է, որ կամ նախկինում ստել եք կոռուպցիայի թեմայով կամ չեք ստել, պարզապես հիմա դուք եք նույն գործով զբաղվում: Ի դեպ, իշխանափոխությունից հետո լավացել են Ալեն Սիմոնյանի շրջապատի, ընտանիքի գործերը: Նրա եղբայրը «Եվրոասֆալտ» ընկերությունում տնօրեն է դարձել 2020-ի հուլիսին, և դրանից հետո այդ կազմակերպությունը երջանիկ պատահականությամբ սկսել է ասֆալտի տենդերներ շահել և պետբյուջեի հաշվին հարստանալ»,-նշել էր Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Դիտվել է
21278անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...