Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Դեկտեմբեր / 2021 : 14-43

Նյութը մոնտաժված է. Ալեն Սիմոնյանը իր մանակցությամբ գերիների վերաբերյալ համացանցում հայտնված աղմկահարույց տեսանյութի մասին

ՀՀ բանակում կան բազմաթիվ հերոս տղաներ, նրանք շատ են, նրանք մեր հպարտությունն են, բայց, ցավոք, կան զինվորներ և սպաներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարել և հայտնվել են գերության մեջ, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ է հայտնել, որտեղ երևում է, թե ինչպես է Ալեն Սիմոնյանը մի զրույցի ժամանակ ասում, որ «էդ գերիներն իմ համար արդեն չկան»։

«Տեսնում եմ, որ Ֆեյսբուքում հաճախ էդ «հերոս» բառը բավականին արժեզրկվել է բոլորի նկատմամբ հավասար սանդղակ կիրառելու պատճառով», – ասաց Սիմոնյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե ինչու է կանխակալ վերաբերմունք ձևավորել, եթե նախաքննությունը դեռ չի ավարտվել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Ես կանխակալ վերաբերմունք չեմ ձևավորել, ես ասում եմ, որ ՀՀ օրենքը, նաև վարչապետն է դրա մասին խոսել ԱԺ ամբիոնից, որ քրեական օրենսգիրքը նախատեսում է՝ նման դեպքերում պետք է պատասխանատվություն լինի։ Այդ պատասխանատվությունը կրելու են այն բոլոր մարդիկ, որոնք օրենք են խախտել և ՀՀ սահմանը պաշտպանելու փոխարեն նախընտրել են հանձնվել»։
Դիտվել է 30149անգամ
Վերջին լուրեր