08 / Դեկտեմբեր / 2021 : 13-01
Կալանք է դրվել Սեյրան Օհանյանի, նրա կնոջ, նաև Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գույքի վրա
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց մերձավորների գույքի վրա՝ բավարարելով դատախազության միջնորդությունը: Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց: Այս մասին գրում է 1lurer-ը։
Մասնավորապես, Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, նրան առնչվող անձի՝ Ժակ Ֆովոյի, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ, դստեր, որդու ձեռք բերած գույքի օրինականությունը: Նրանք հրավիրվել են դատախազություն` ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներին ու ներկայացնելու իրենց դիրքորոշումը։ Թե խոսքը մասնավորապես ո՛ր գույքի մասին է՝ դատախազությունը չի մանրամասնում։
Նշենք, որ ապօրինի գույքի բռնագանձման վարույթը կարող է նաև հաշտությամբ ավարտվել, եթե քաղաքացին համաձայնի պետությանը վերադարձնել ուսումնասիրությամբ հաստատված ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքի 75 տոկոսը:
Ավելի քան մեկ տարի առաջ ձևավորած ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրությամբ զբաղվող վարչության թիրախում են մի շարք նախկին պաշտոնյաներն ու նրանց հարազատները, ինչպես նաև այլ անձինք։
Մասնավորապես, դատախազությունը կասկածներ ունի Սերժ Սարգսյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանի, նրա դստեր, որդու, պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գույքերի օրինականության վերաբերյալ։
Ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ արդեն իսկ երկու գործ է ուղարկվել դատարան, որոնք առնչվում են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և նրա մերձավորներին, նաև ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Սերոբ Հարությունյանին և նրա մերձավորներին։
Դիտվել է
9604անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել
Երեկ որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ...
30 / Օգոստոս / 2021
Ստացանք Ադրբեջանի դեմ հայ ռազմագերու՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի դեմ կայացված հայ ռազմագերու մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի...
02 / Ապրիլ / 2020
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Երեւան-Սոչի չվերթից
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Ուրալյան ավիաուղիների ՝ Երեւան-Սոչի չվերթից: Չվերթի համարն է SVR2762: Տոմսերն արդեն վաճառվում են ավիաընկերության...
05 / Ապրիլ / 2020
Ֆլոյդ Մեյվեզերի դուստրը ձերբակալվել է դանակահարության համար
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի դուստր Այաննան ձերբակալվել է Հյուսթոնում դանակով հարձակման համար։
Միջադեպը տեղի է ունեցել աղջկա փեսացուի տանը,...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...
03 / Ապրիլ / 2020
Պարետի նոր որոշումը
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 6 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի գործունեությունը։
Պարետի որոշումը ներկայացնում ենք ստորև.
Վեց ժամով արգելել...
06 / Ապրիլ / 2020
Ոստիկանները փորձել են ստուգել փաստաթղթերը, փախել է. փոխոստիկանապետը՝ Հյուսիսային պողոտայի դեպքի...
Հյուսիսային պողոտայում քաղաքացու հետեւից վազող 2 ոստիկանները փորձել են նրա փաստաթղթերը ստուգել, այդ պահին նա փախել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։