09 / Դեկտեմբեր / 2021 : 10-23

«Նիվա» մակնիշի մեքենայով 6 գառ է գողացել (տեսանյութ)

Ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ապագա գյուղի 31-ամյա մի բնակիչ անասուններ է գողանում։ Սակայն նրան պատասխանատվության ենթարկելու համար իրեղեն ապացույցներ էին հարկավոր, փաստեր, որոնք հետո ի հայտ եկան: Շուտով ոստիկանները տեղեկություններ ստացան, որ դեկտեմբերի 5-ի գիշերը կասկածվողը Այգեկ գյուղում իր «Նիվա» մակնիշի մեքենայով պատրաստվում է գողություն անել: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ ոստիկանությունից։

Ստացված տեղեկություններն իրացնելով՝ քրեական հետախույզները ժամը 3-ի սահմաններում նշված գյուղում հայտնաբերեցին 31-ամյա տղամարդու «Նիվան», մեքենայում՝ 6 գառ։

Պարզվեց՝ Այգեկ գյուղի բնակիչներից մեկի գոմից էր գառները հափշտակել։ Իրավապահները գողացված անասունները վերադարձրին տիրոջը, իսկ 31-ամյա տղամարդուն ներկայացրին ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննության բաժանմունք։


Նա տվել է խոստովանական բացատրություն։

Հանգամանքները պարզվում են:

Քննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութ։
Դիտվել է 12904անգամ
Վերջին լուրեր