Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Դեկտեմբեր / 2021 : 10-55

Երևանում ապակին կոտրելու միջոցով թալանել են թանկարժեք հագուստի խանութը. պատճառվել է մի քանի հազար դոլարի վնաս. լուսանկարներ

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժի ահազանգ է ստացվել, որ Հարավարևմտյան թաղամասի Զորավար Անդրանիկի փողոցում գործող «Հովման» հագուստի խանութի ապակին կոտրել են:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ 3 դիմակավորված անձանցից մեկը քարով կոտրել է խանութի դռան ապակին, ապա մտել ներս և այնտեղից հափշտակել հագուստներ, իսկ նրանցից մեկը դրամարկղից գողացել է գումար, ապա դիմել փախուստի:


Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ խանութին պատճառվել է մի քանի հազար դոլարի վնաս:

Ոստիկանությունը ձեոնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, գողերին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանը հայտնում է, որ ապակի կոտրելն ու խանութը թալանելը տևել է 20-25 վայրկյան:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Դիտվել է 24367անգամ
Վերջին լուրեր