10 / Դեկտեմբեր / 2021 : 13-27

19-ամյա վարորդը Ծերեթելիի խաչմերուկում տապալել է ծառն ու մեքենայով հայտնվել սանդուղքների վրա (լուսանկարներ)

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 04:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 19-ամյա Արմեն Անդրեասյանը իր վարած Mazda մակնիշի ավտոմեքենայով ժողովրդին հայտնի Ծերեթելիի խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, արմատից կոտրել այն, ապա առաջ ընթանալով՝ հայտնվել «Բռավո» ուսումնական կենտրոնի մուտքի մոտ՝ կոտրելով ցուցանակն ու գովազդային վահանակը, և կիսակողաշրջված վիճակում հայտնվել նկուղ տանող սանդուղքների վրա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Դիտվել է 36431անգամ
Վերջին լուրեր