13 / Դեկտեմբեր / 2021 : 14-19

Հրաժարվում ենք մեկնաբանել դեղին մամուլի տարածած բամբասանքները. Հայկ Մարությանի խոսնակը՝ «ՀԺ»-ի հոդվածի մասին

Մենք բոլոր դեպքերում հրաժարվում ենք մեկնաբանել դեղին մամուլի տարածած բամբասանքները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով «Հայկական ժամանակի» այն հոդվածին, թե Հայկ Մարությանը դուրս է եկել ՔՊ-ից, ինչպես նաեւ՝ հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

«Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձի եւ գործունեության վերաբերյալ վերջին 3 տարիների ընթացքում բազմաթիվ բամբասանքներ եւ ապատեղեկատվություն պարունակող տեղեկություններ են հրապարակվել։ Սա դրանցից հերթականն է»,- ասաց Հակոբ Կարապետյանը։

Դիտվել է 8814անգամ
Վերջին լուրեր