13 / Դեկտեմբեր / 2021 : 19-00

Սոնա Շահգելդյանը ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 11-ին բաժին է ներկայացել 35-ամյա Սոնա Շ.-ն, որը դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (Ապօրինի ձեռնարկատիրությունը) մեղադրանքով: Այս մասին Yelaket.am-ը տեղեկացավ Ոստիկանությունից:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Սոնա Շ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դիտվել է 19247անգամ
Վերջին լուրեր