14 / Դեկտեմբեր / 2021 : 15-55
Արտերկրյա ուղևորություններից մինչև այլ թանկարժեք նվերներ. Միանգամից 3 վիճակահանություն Ամերիաբանկի կողմից
Ամերիաբանկի շնորհակալությունն իր հաճախոդներին՝ փոխադարձ վստահության և Ամերիա ուղին միասին անցնելու համարԱմերիաբանկը իր երախտագիտությունն է հայտնում բոլոր հաճախորդներին, որոնց հավատարմության և վստահության շնորհիվ հնարավոր եղավ հաղթահարել դժվարություններն ու մարտահրավերները և պահպանել առաջատարի դիրքը ՀՀ ֆինանսական շուկայում։ Բանկն իր անկանխիկ գնումներն ու գործարքները նախընտրող քարտապաններին հնարավորություն է ընձեռում մասնակցելու միանգամից 3 գովազդային վիճակախաղի, շահել 300 նվեր քարտերից և ուղեգրերից մեկը։ Ստորև Բանկի կողմից անցկացվող վիճակախաղերն առավել մանրամասն․
«Ապրի՛ր հայերեն»
Ամերիաբանկը հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին հաղթելու հայկական տարբեր բրենդերի 150 նվեր քարտերից մեկը` յուրաքանչյուրը 50,000 դրամ արժողությամբ:
Մրցույթի մասնակից կարող են դառնալ Ամերիաբանկի այն քարտապանները, որոնք դեկտեմբերի 9-ից մարտի 9-ը Visa Classic կամ Visa Gold վճարային քարտով կկատարեն նվազագույնը 15 անկանխիկ գործարք, յուրաքանչյուրն առնվազն 5,000 ՀՀ դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով: Վիճակահանության մասնակցության պայմաններին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ «Ապրիˊր անսահման»
Ամերիաբանկի բոլոր այն քարտապանները, ովքեր նախընտրում են օնլայն գնումներ կատարել, հնարավորություն ունեն դառնալու 1.5 մլն ՀՀ դրամ արժողությամբ 7 արտերկրյա ուղեգրերից մեկի հաղթողը: Վիճակահանության մասնակցության պայմանները պարզ են.
Դեկտեմբերի 9-ից մարտի 9-ը Visa վճարային քարտով արտերկրի օնլայն խանութներում կատարելով նվազագույնը 150,000դրամ և ավելի ընդհանուր գումարի անկանխիկ գործարք, հաճախորդները հնարավորություն են ստանում մասնակցելու Ամերիաբանկի կողմից կազմակերպվող «Ապրիˊր անսահման» գովազդային վիճակախաղին։ Ի դեպ, հաղթող մասնակիցները իրենք կարող են ընտրել, թե որ երկրում են ցանկանում անցկացնել իրենց հանգիստը։ Վիճակահանության մասնակցության պայմաններին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ամերիաբանկը հնարավորություն է ընձեռում, որ Բանկի կողմից կազմակերպվող վիճակահանության մասնակիցը դառնան նաև նրանք, ովքեր դեռևս Ամերիաբանկի հաճախորդ չեն:
Անհրաժեշտ պայմաններն են, որպեսզի նոր հաճախորդները դեկտեմբերի 9-ից մարտի 9-ն ընկած ժամանակահատվածում ընդամենը մեկ ժպիտով բացեն սմարթ հաշիվ, պատվիրեն անվճար քարտ և դառնան «Ապրիˊր ժպիտով» գովազդային վիճակախաղի մասնակիցը:
Այս վիճակահանության ընթացքում խաղարկվելու են «Վեստա» խանութ-սրահի 60.000 դրամ արժողությամբ 140 հատ նվեր քարտ, 100 հազար դրամ արժողությամբ 2 հատ նվեր քարտ, և մեկ հատ նվեր քարտ` 500.000 դրամ արժողությամբ: Վիճակահանության մասնակցության պայմաններին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ի դեպ «Ապրիˊր ժպիտով» գովազդային վիճակախաղին մասնակցող հաճախորդների հաղթելու հավանականությունը կրկնապատկվում է, եթե վերջիններս օգտվել են «Ապառիկ` երեք ամիս 0%» արշավից և մարտի 9-ի դրությամբ տվյալ ապառիկ ֆինանսավորումը գործող է: են «Ապառիկ` երեք ամիս 0%» արշավի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Տեղեկացնենք, որ Ամերիաբանկի՝ վիճակահանություններին մասնակցող քարտապանները Բանկում նախապես գրանցված հեռախոսահամարին և/կամ էլ. փոստի հասցեին կստանան ծանուցում մասնակցության և վիճակահանության իրենց հերթական համարի վերաբերյալ:
Բոլոր 3 վիճակահանությունները տեղի կունենան 2022 թ. մարտի 20-ին` Երջանկության միջազգային օրվա առիթով։ Հաղթող մասնակիցները կընտրվեն պատահականության սկզբունքով։ Մանրամասներն այստեղ:
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Այն դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: Լինելով առաջին ներդրումային բանկը Հայաստանում՝ Ամերիաբանկը տրամադրում է նորարար բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
Մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.ameriabank.am:
Դիտվել է
4588անգամ
Դիտեք նաև
23 / Հունվար / 2020
ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրում է.
Այսօր երեկոյան ժամերին Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում...
11 / Ապրիլ / 2020
Մինչև երբ կլինեն տեղումները․ եղանակի մասին
Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 11-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Ապրիլի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝...
04 / Փետրվար / 2020
Ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 4-ի և 7-ի ցերեկը, 8-9-ը շրջանների զգալի մասում, 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով, փետրվարի 7-ի գիշերը,...
06 / Փետրվար / 2020
Եղանակը՝ Հայաստանում. սպասվում է կտրուկ ցուրտ
Փետրվարի 7-ին օրվա երկրորդ կեսին Հայաստանի մարզերի մեծ մասում տեղումներ են սկսվելու, որոնք շարունակվելու են ոչ միայն առաջիկա հանգստյան օրերին, այլեւ փետրվարի 8-ի երեկոյից ամենուրեք ձյան տեսքով են...
04 / Սեպտեմբեր / 2021
Ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումՀանրապետության տարածքում`Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ:Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-ի ցերեկը...
01 / Ապրիլ / 2020
Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակը՝ Հայաստանում
ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում ապրիլի 1-ի գիշերն առանձին շրջաններում, ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է...
01 / Ապրիլ / 2020
Այսօր առատ ձյուն է գալու և ջերմաստիճանը ռեկորդային նվազելու է. Գագիկ Սուրենյանն արձագանքում է. ...
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
Իմ անունից նյութ են տարածում, որ այսօր առատ ձյուն է գալու և ջերմաստիճանը ռեկորդային...
03 / Սեպտեմբեր / 2021
Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք
Սույն թվականի սեպտեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 14:29-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է...