14 / Դեկտեմբեր / 2021 : 16-24

Չեմ կարծում, որ որևէ էական փոփոխություն լինի. Արա Այվազյանը՝ Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման մասին


Չեմ կարծում, որ որևէ էական փոփոխություն լինի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԵՊՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի այսօր Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումից:

Նա նշեց, որ միշտ լավ է երկխոսություն ունենալը, բայց տեսել են, որ երկխոսությունից հետո չեն պահպանվում ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Շատ հաճախ ականատես ենք եղել, որ իրավիճակը լարվել է»,- ասաց Արա Այվազյանը՝ հույս հայտնելով, որ սա ևս հերթական մի հանդիպում է, որը կարող է որոշ առաջընթաց արձանագրել հատկապես հումանիտար հարցերի լուծման հարցում:

Նշենք, որ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում տեղի է ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը:

Տեսանյութը՝ ստորև։
Դիտվել է 6379անգամ
Վերջին լուրեր