Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Դեկտեմբեր / 2021 : 20-06

Հայտնի գործարարի որդին կասկածվում է ընկերոջ հետ քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկելու եւ ծեծելու մեջ

Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, այդ օրը՝ ժամը 23:35-ի սահմաններում, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի շրջանի հեմատոմա և սալջարդներ»/ ախտորոշմամբ իրենց մետ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը Արմավիրի մարզի բնակիչներ, 39-ամյա Մակար Պ.-ն և 46-ամյա Լևո Խ.-ն Կոմիտաս պողոտայի 8 հասցեում՝ «ՄԱՊ» ընկերության գրասենյակում, վիճաբանել են Սամվել Ծ.-ի հետ, նրան, ըստ վերջինիս հայտարարության, փակելով և ազատությունից ապօրինի զրկելով, ձեռքերով, ոտքերով և զենքի կոթով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին, պատճառելով մարմնական վնասվածքներ:

Փաստի առթիվ ավագ հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Աղբյուրի տեղեկություններով՝ Մակար Պ.-ն հայտնի գործարար, «Մապի Ալիկ» մականվամբ Ալեքսան Պետրոսյանի որդին է:
Դիտվել է 32399անգամ
Վերջին լուրեր