Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Դեկտեմբեր / 2021 : 09-12

Փաշինյանն ու Ալիևը վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը․ ՀՀ-ն հասանելիություն կստանա դեպի Իրան և ՌԴ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը վերահաստատվել է երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։ Այս մասին տեղեկացրել է վարչապետ Փաշինյանը՝ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած գրառմամբ։

«ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատեցինք երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։ Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային եւ մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։

Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն։

Նաև պայմանավորվեցինք շարունակել շփումները»,- նշել է Փաշինյանը։

Դիտվել է 10056անգամ
Վերջին լուրեր