17 / Դեկտեմբեր / 2021 : 16-37

Խաղողի թփով փաթաթված մարիխուանա «Արմավիր» ՔԿՀ-ում

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները «RAPISCAN ORION 920 CX» ապրանքանիշի անվտանգության ռենտգեն սարքի միջոցով զննության են ենթարկել քաղաքացի Մ․Վ․-ի կողմից դատապարտյալ Հ․Մ-ի համար բերված հանձնուքը։ Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։

Զննությամբ հանձնուքի միջից հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, թվով 14 կանաչավուն զանգված՝ փաթաթված խաղողի տերևներով, որոնց հետ միասին ընդհանուր քաշը կազմել է 161,56 գրամ։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
Դիտվել է 102488անգամ
Վերջին լուրեր