18 / Դեկտեմբեր / 2021 : 10-23

Ձյուն է տեղումՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Yelaket.am-ը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացավ, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն։

Երևան-Երասխ և Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհներին մառախուղ է։
Դիտվել է 29911անգամ
Վերջին լուրեր