20 / Դեկտեմբեր / 2021 : 12-58


Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան․ նախատեսված է առանձնազրույց Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն:

Թբիլիսիում երկու երկրների վարչապետների մասնակցությամբ տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը:

Նախատեսված է նաև վարչապետ Փաշինյանի և Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:
Դիտվել է 6713անգամ
Վերջին լուրեր