20 / Դեկտեմբեր / 2021 : 14-46

Ձյուն է գալու․ ջերաստիճանը կնվազի 14-17 աստիճանով

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում


Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 20-ի երեկոյան ժամերին, 22-ի գիշերը առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, ճանապարհները կպատվեն մերկասառույցով: Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ, դեկտեմբերի 20-22-ը սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-25-ն աստիճանաբար կնվազի գիշերը 14-17, ցերեկը՝ 10-12 աստիճանով։



Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 20-ի երեկոյան ժամերից, 21-ին, 22-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 21-ի երեկոյան ժամերից ձյան տեսքով: Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Դիտվել է 39522անգամ
Վերջին լուրեր