21 / Դեկտեմբեր / 2021 : 15-11

Հայաստանի մարզերում տեղում է ձյուն․ Աշոցքում ձնաբուք է

Yelaket.am-ը Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացավ, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։

Շիրակի մարզի Ամասիա-Բերդաշեն և Աշոցք-Կրասար ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի մարզում և Լոռու մարզի Տաշիր, Սպիտակ, Վանաձոր, Տավուշի մարզի Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Ճամբարակ, Սևան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Շիրակի մարզի Աշոցք գյուղում ձնաբուք է:


Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Դիտվել է 13133անգամ
Վերջին լուրեր