22 / Դեկտեմբեր / 2021 : 10-06

Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ. տեղ-տեղ մերկասառույց է

Yelaket.am-ը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացավ, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Սպիտակի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Գորայք-Ծղուկ ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Գավառի, Մասիսի, Արտաշատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին կոչ ենք անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Դիտվել է 7159անգամ
Վերջին լուրեր