22 / Դեկտեմբեր / 2021 : 12-16

Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի «սեղանի խինկալիների պոչերով» են փոխարինել հեղափոխության ուժերին. Իզաբելլա Աբգարյան

«Քաղաքապետին անվստահություն հայտնելու ձեր նախագծով դուք ասում եք երևանցիներին՝ որոշողը դու՛ք չեք, որոշողը՝ ՔՊ-ն է». Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագծի քննարկման ժամանակ ասաց Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ դիմելով ավագանու «Իմ քայլը» խմբակցությանը:

«Դուք սրանով ոչ թե քաղաքապետին եք վատություն անում և հեռացնում նրան, այլ հեռացնում եք երևանցիներին՝ որոշում կայացնելու հնարավորությունից»,- ասաց նա և շեշտեց՝ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ երևանցին Հայկ Մարությանին պաշտոնից հեռացնելու հանրային պահանջ չի ձևակերպել.


«Երբ «Իմ քայլը» ներկայացրեց այն կետերը, որոնք հիմք են քաղաքապետին անվստահություն հայտնելու համար, երևանցին այդ կետերից որևէ մեկի հետ համաձայնություն չհայտնեց, այլապես ժողովուրդը դուրս կգար փողոց և կասեր՝ Հայկ Մարության, հեռացի՛ր, եթե այլևս մեր սրտի վարչապետի հետ չես, երևանցին շատ հանգիստ տարավ այն լուրը, որ Մարությանը դուրս է եկել ՔՊ-ից, դա բնական էր: Կարդալով ձեր հայտարարությունը՝ անընդհատ մտքումս պտտվում էր «Խելքից պատուհաս» ստեղծագործությունը՝ իր հայտնի հերոսի բառերով՝ իսկ ովքե՞ր են դատավորները, այսօր դուք դատավոր եք, և, չներկայացնելով հանրությանը որևէ փաստացի ապացույց, փորձում եք մահապատժի ենթարկել մեկին, այսօր սա եք դուք անում»,- ասաց Աբգարյանը և հավելեց, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը փորձում է թիմի բոլոր սխալները բարդել Հայկ Մարությանի վրա.

«Հայկ Մարությանը որևէ քաղաքական ուղուց չի շեղվել, «Իմ քայլ»-ի ուղուց շեղվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ հետևողականորեն ազատվելով այն մարդկանցից, որոնք եղել են «Իմ քայլի» հեղափոխական շարժիչ ուժը, փողոցներում իրենց կյանքը վտանգողները և մեքենայի տակ պառկողները։ Այդ մարդկանց փոխարինել են այսօր Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի սեղանների «խինկալիների պոչերով», որոնք հայտարարել են, որ հիմա էլ իրենք ՔՊ-ական են։ Հայկ Մարությանն ընդամենը դարձել է անկուսակցական, չի լքել քաղաքը դժվար պահին»,-ասաց Աբգարյանը:

Տեսանյութ

Դիտվել է 24147անգամ
Վերջին լուրեր