22 / Դեկտեմբեր / 2021 : 13-16

Ինչո՞ւ ձեր սիրելի «Կարգին Հայկի» մասին մի գիշերում կարծիք փոխեցիք, կրկես է. Թեհմինա Վարդանյան

«Դեռևս որևէ որոշում չկա, քվերակություն չկա, բայց բոլորդ Հայկ Մարությանի մասին անցյալ-կատարյալով եք խոսում, շնորհավորում եք Հրաչյա Սարգսյանին». Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագծի քննարկման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը.



«Մեկ շաբաթում հարց եք որոշում, ափալ-թափալ արտահերթ նիստ եք հրավիրել, հավաքվել եք այստեղ ու անվստահություն եք հայտնում ձեր սիրելի քաղաքապետին, ձեր կարգին Հայկին, ի՞նչ է պատահել։ Ձեր բերած որևէ հիմնավորում ինձ համար նորություն չէր, միակ նորությունն այն էր, որ դուրս է եկել ձեր կուսակցությունից, որևէ նոր քննադատական բան ասե՞լ եք ձեր քաղաքապետին, ինչի մասին ես և մեր խմբակցությունը չենք ասել»,-ասաց Թեհմինա Վարդանյանը և հավելեց՝ չի ուզում մասնակից դառնալ այս «կրկեսին» և չի էլ հավատում, որ «Իմ քայլ»-ի դիրքորոշումը Մարությանի վերաբերյալ «մեկ օրում» փոխվել է, քանի որ նախկինում բազմիցս լսել է նրանց դրական կարծիքները Հայկ Մարությանի մասին.

«Պարո՛ն Մարության, մի պարզ հարց՝ դուք հիմա սև ե՞ք, թե՞ սպիտակ, ենթադրում եմ՝ ձեր նախկինում արված պատահական արտահայտությունը ձեր քաղաքական թիմն այսօր օգտագործում է ձեր դեմ: Ձեր թիմն էլ առիթը բաց չի թողնում այս դահլիճում ասելու՝ մեր դեմ խաղ չկա, ձեր դեմ խաղ չկա, բայց դուք ոնց հրահանգ կատարող էիք, այսպես էլ մնացիք, շատերիդ դրական կարծիքը Մարությանի մասին իմացել եմ, չի կարող մեկ գիշերում բան փոխվել»,-ասաց Թեհիմա Վարդանյանը:
Դիտվել է 56382անգամ
Վերջին լուրեր