22 / Դեկտեմբեր / 2021 : 14-18

Հայաստանում կգրանցվի մինչև -26 աստիճան ցուրտ․ մերկասառույցը կպահպանվի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի:

Դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին` հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-26-ի գիշերն աստիճանաբար կնվազի 14-16, իսկ ցերեկը՝ 5-7 աստիճանով։


Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 23-ի կեսօրից հետո հնարավոր է թույլ ձյուն:
Դիտվել է 32503անգամ
Վերջին լուրեր