22 / Դեկտեմբեր / 2021 : 15-35

Մարությանի կինը շատ էր միջամտում. Արմեն Գալջյան (տեսանյութ)

Պարոն Մարությանի ելույթը ստիպում է այլ ոճի մեջ մտնել։ Երևանի ավագանու նիստին ասաց ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով քաղաքապետ Հայկ Մարությանի՝ ավագանու նիստին հնչեցրած ելույթին։

«Երբ խոսվում է հեղափոխությունից, ես մեկ տարի հետ եմ գնում։ Երբ մեկ տարի առաջ ԱԺ նախագահին էին փորձում սպանել, երբ շենքեր էին գրավում, երբ հակահեղափոխություն էին փորձում անել, որտե՞ղ էր հեղափոխական Երևանի քաղաքապետը, կուսակցությունից դուրս գալու դիմու՞մ էր գրում»,- ասաց Գալջյանն ընդգծեց, որ ինքը շատ ուրախ է, որ Հայկ Մարությանը քաղաքական հայտ ներկայացրեց։

Հիշեցնենք՝ Հայկ Մարությանի պաշտոնանկության հարցով Երևանի ավագանու հատուկ նիստ է հրավիրվել։

Մանրամասները՝ տեսանյութում։
Դիտվել է 95581անգամ
Վերջին լուրեր